Արցախի անվտանգության խորհրդի գրասենյակն արձագանքել է լրատվամիջոցներում հայտնված տեղեկությանը, ըստ որի՝ կառույցի քարտուղար Վիտալի Բալասանյանը ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ադրբեջանցի պաշտոնյաների հետ այցելել է Բերձոր:
Գրասենյակի հաղորդագրությունում նշվում է, որ Վիտալի Բալասանյանի Բերձոր այցելությունը պայմանավորված է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված՝ Արցախը Հայաստանին կապող նոր երթուղու շինարարության ընթացքին ծանոթանալու նպատակով:
Գրասենյակից նաև հաստատել են, որ այցը տեղի է ունեցել Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի, ինչպես նաև ադրբեջանական կողմի ներկայացուցիչների հետ: