Նոր, կենսունակ օրգան ստանալու համար Ֆիզիոլոգիայի ինստիտուտի լաբորանտը փորձում է առնետի երիկամներն ապաբջջայնացնել, որից հետո ստացված թափանցիկ արտաբջջային մատրիքսը կամ սկաֆոլդը կվերաբնակեցնի այլ բջիջներով: Հետագայում այն կարող է ֆունկցիոնալ նոր օրգան դառնալ, ու հնարավոր է փոխպատվաստել:
Սեդա Գասպարյան (բժիշկ-կենսաքիմիկոս) - Օրգանիզմից դուրս մենք ստանում ենք նոր հյուսվածք՝ նոր օրգան՝ երիկամ, վերջում փորձում ենք վերաբնակեցնել այն, ստանում ենք ապրելիության նոր օրգան:
Հյուսվածքային ինժեներիայի ոլորտում սա նոր ուղղություն է: Նման հետազոտություններով գիտաշխատողները փորձում են աշխարհում դոնորական օրգանների պակասը լրացնել: Սկզբում ոչ կենսունակ սպիտակուցային մասսա են ստանում և փորձում այն այլ բջիջներով վերաբնակեցնել: Իմունագենության, ցիտոտոկսիկության անալիզներ են արել ու պարզել, որ նոր բջիջներով վերաբնակեցված օրգանը պատասխան իմուն չի առաջացնում:
Սեդա Գասպարյան - Այն փուլում ենք, երբ որ փորձում ենք հասկանալ՝ այդ սկաֆոլդ կոչվածը ինչպես է իրեն պահում, տոքսիկ է, իմունոգեն է, լա՞վ ենք ազատվել այդ բջջային կոմպոնենտից թե ոչ: Ներկա պահին այն արդյունքը ունենք, որ բջջային կոմպոնենտից ազատվել ենք, և ԴՆԹ և բջիջ չի պարունակում:
Երիկամը շատ բարդ կառուցվածք ունի, 20-ից ավելի բջիջներ է պարունակում, որոնց վերաբնակեցման պրոցեսը բավականին բարդ է: Իդեալական սկաֆոլդ դեռ ոչ մի լաբորատորիայում չեն կարողացել ստանալ: Ոլորտը դեռ երկար ճանապահ ունի անցնելու, օրգանիզմից դուրս նոր օրգանի ստեղծման հարցում գիտաշխատողները եթե հաջողեն, մարդկային շատ կյանքեր կփրկվեն: