Օգոստոսի 9-ին՝ ժամը 17։20-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները ափից մոտ 1,5-2 կմ հեռավորության վրա նկատել են հեծանվանավակ։
Ջրափրկարարներն ափ են դուրս բերել ՌԴ քաղաքացիներ Վ․ Չ․-ին (ծնված 2001 թ․), Ս․ Ն․-ին (ծնված 1984 թ․) և հեծանվանավակը։