Արցախի ժողովրդի վրա Ադրբեջանի հարձակումը 2020 թ. նոյեմբերի հրադադարի մասին համաձայնագրի ամենավերջին խախտումն է՝ Twitter-ի իր միկրոբլոգում գրել է կանադացի սենատոր Լեո Հուսակոսը:
«Ես մտահոգված եմ Ադրբեջանի վերսկսած ագրեսիայով և Կանադային ու միջազգային հանրությանը կոչ եմ անում անվերապահորեն դատապարտել այն»,- նշել է սենատորը։