Օգոստոսի 10-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև: Օգոստոսի 10-ի ցերեկը, 11-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավարևելյան, 2-5 մ/վ: Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։
Օդի ջերմաստիճանը օգոստոսի 11-14-ը մարզերի մեծ մասում աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով, օգոստոսի 13-14-ը Լոռիում, Տավուշում Սյունիքում և Արցախում՝ կբարձրանա 4-5 աստիճանով։
Երևանում օգոստոսի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: