ԱՄՆ-ը Ուկրաինային 1 մլրդ դոլար ծավալով ռազմական օգնության նոր փաթեթ է հատկացնում՝ հայտնել են Պենտագոնից: Նշվում է, որ դա Վաշինգտոնի ռազմական օգնության խոշորագույն փաթեթն է Կիևին:
ԱՄՆ պաշտպանական գերատեսչության տվյալով՝ փաթեթում կներառվեն HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի և NASAMS շարժական զենիթային հրթիռային համալիրների համար զինամթերք, 1000 հակատանկային Javelin համալիրներ, այլ զենք ու զինամթերք:
Նոր փաթեթը հաշվի առնելով՝ Կիևին ամերիկյան ռազմական օգնության ընդհանուր ծավալը կազմում է շուրջ 9,8 մլրդ դոլար: