ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին խոստովանել է, որ իր գլխավորած պատվիրակությանը Թայվանում շատ լավ են ընդունել: Նա նշել է, որ բացարձակապես չի զղջում կղզի այցելելու համար:
Փելոսիի խոսքով՝ ԱՄՆ-ի ինչպես Հանրապետական, այնպես էլ Դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչները աջակցել են ամերիկյան պատվիրակության այցին Թայվան:
«Մենք Չինաստանին թույլ չենք տա մեկուսացնել Թայվանը: Պեկինը չի կարող որոշել, թե ով այցելի կղզի»,- ընդգծել է Փելոսին, հավելել՝ ԱՄՆ-ը դեռ հավատարիմ է «մեկ Չինաստանի» քաղաքականությանը:
Հիշեցնենք, որ ի պատասխան Փելոսիի՝ Թայվան կատարած այցի՝ Չինաստանը Թայվանի նեղուցում զորավարժություններ է սկսել։