Հայաստանը՝ Շախմատի համաշխարհային օլիմպիադայի փոխչեմպիոն: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը։
«Հնդկաստանի Չեննայ քաղաքում անցկացվող Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադայի վերջին տուրում առաջատարները՝ Ուզբեկստանի և Հայաստանի հավաքականները, հաղթեցին իրենց մրցակիցներին։
Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2:5-1:5 հաշվով հաղթեց Իսպանիայի հավաքականին: Հաղթական միավորը թիմին բերեց մեր առաջատարը՝ Գաբրիել Սարգսյանը։ Ուզբեկստանի շախմատիստներն էլ նույն հաշվով հաղթեցին Նիդերլանդների թիմին։
Այսպիսով, Ուզբեկստանի և Հայաստանի հավաքականները հավաքեցին 19-ական միավոր, սակայն, ցավոք, լրացուցիչ ցուցանիշներով օլիմպիական ոսկին բաժին հասավ Ուզբեկստանի հավաքականին, իսկ մեր շախմատիստները նվաճեցին օլիմպիական արծաթը։
Ուզում եմ ընդգծել, որ մեր հավաքականը փայլուն ելույթ ունեցավ Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադայում: Շնորհավորում եմ բոլորիս»,- գրել է նա։