Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոն Twitter-ի իր միկրոբլոգում պատասխանել է Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևի գրառմանը, որով վերջինս ներկայացրել էր Բաքվի հավակնությունները Սյունիքի նկատմամբ:
«Բացի նրանից, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորված չէ և բռնկվում է յուրաքանչյուր հարմար առիթի դեպքում, Ադրբեջանը դրանում ավելի մեծ հնարավորություններ է տեսնում և, կարծես, չի ցանկանում կանգ առնել և բավարարվել ձեռք բերածով։ Ո՞վ կկանգնեցնի նրան, և ո՞վ կպաշտպանի Հայաստանը։ Մի՞թե մենք չենք կարող միաժամանակ հետևել մի քանի ճգնաժամի»,- գրել է եվրապատգամավորը: