ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ ««Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ-ն օգոստոսի 6-7-ը Սևանի թիվ 1 հանրային լողափում և Սևանի քաղաքային զբոսայգում անցկացրել է «Սևան» միջազգային 6-րդ երաժշտական փառատոնը։
Փառատոնի «Փոխենք երաժշտությամբ» կարգախոսն այս տարի Սևանի ափին համախմբել էր 18 երաժշտական խմբերի` Հայաստանից, Ռուսաստանից, Ավստրիայից, Ֆրանսիայից, ավելի քան 50 կամավորների և բազմաթիվ երաժշտասերների։
«Սևան» միջազգային երաժշտական փառատոնի իրականացմանն աջակցել են նաև ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը, Գեղարքունիքի մարզպետարանը, Սևանի համայնքապետարանը, «Դի վի վի ինթերնեյշնլ» հայաստանյան գրասենյակը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիան, GIZ-ի «EU4Sevan» ծրագիրը, «Սևան» ազգային պարկը:
Փառատոնը կազմակերպվում է 2015 թվականից։ Ծրագրի նպատակն է խթանել ժամանակակից երաժշտության տարածումը, Գեղարքունիքի մարզում զարգացնել մշակութային զբոսաշրջությունը, հոգատար վերաբերմունք ձևավորել Սևանա լճի նկատմամբ: