Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կարող է մասնակցել Ինդոնեզիայում G20-ի աշնանային գագաթնաժողովին, եթե դրան ներկա լինի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Այդ մասին հայտնել է Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։
Նրա խոսքով՝ Զելենսկին համոզված է, որ պետք է մնա Ուկրաինայի տարածքում, իսկ գագաթնաժողովներին կարող է մասնակցել առցանց ձևաչափով, սակայն եթե G20-ի գագաթնաժողովին ներկա լինի Ռուսաստանի նախագահը, ապա ուկրաինական պատվիրակությունը պետք է մտածի նաև իր ներկայության մասին։
«Պուտինի ներկայությունը ցանկացած վայրում, ցանկացած գագաթնաժողովում անուղղակիորեն նշանակում է, որ գագաթնաժողովի կազմակերպիչները լեգիտիմացնում են Ռուսաստանի դիրքորոշումը, որը հարձակվել է ինքնիշխան պետության վրա»,- մանրամասնել է Պոդոլյակը։