ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը ողջունել է Հայաստանի ու Թուրքիայի ջանքերը հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:
Ելույթ ունենալով Անկարայում դեսպանների 13-րդ համաժողովի բացմանը՝ նա կարևորել է Թուրքիայի ներդրումը Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացում և աշխատանքը շահագրգիռ կողմերի հետ:
Շմիդը նաև տեղեկացրել է, որ կհանդիպի Հայաստան-Թուրքիան հարաբերությունների կարգավորման գործընթացում թուրքական կողմի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հետ։