Չեխիայի Բռնո քաղաքում անցկացվող Մենդելի փառատոնի շրջանակներում հուլիսի 22-ին Մարիամ Աստվածածնի համբարձման տաճարում Բռնոյի ֆիլհարմոնիկ նվագախմբի ու երգչախմբի և հայ անվանի բարիտոն Աքսել Դավեյանի կատարմամբ, որպես չեխ հանրահռչակ կոմպոզիտոր Լեոշ Յանաչեկի Գլագոլիտիկ պատարագի նախերգանք, հնչել է հայ աշխարհահռչակ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի՝ տվյալ առիթի և վայրի համար հեղինակած «Օրհներգ-նավապետ բարի» ստեղծագործության համաշխարհային պրեմիերան՝ արժանանալով չեխ հանդիսատեսի բարձր գնահատանքին։
Համերգը, որին անձամբ ներկա է գտնվել Տիգրան Մանսուրյանը, անցկացվել է Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանի պատվավոր հովանու ներքո և ներկայությամբ։