Ուկրաինայում հարկադրաբար արդեն առգրավվել են 28 մլրդ գրիվնայի (750 մլն դոլար) ռուսական ակտիվներ։ Այդ մասին տեսաուղերձի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին:
«Խորհրդակցություն եմ անցկացրել պատժամիջոցների քաղաքականության, ռուսական ակտիվների առգրավման շուրջ։ Ինչպես հաղորդել են պաշտոնյաները, Ուկրաինայում արդեն հարկադրաբար առգրավվել են 28 միլիարդ գրիվնայի ակտիվներ: Այս աշխատանքը շարունակվում է։ Ռուսական պետությանը պատկանող ավելի քան 900 օբյեկտ առաջարկվել է առգրավել»,- ասել է նախագահը։
Զելենսկու խոսքով՝ այդ ամենը կուղղվի ռազմական գործողությունների հետևանքով Ուկրաինայի կրած վնասի փոխհատուցմանը: