Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը Չինաստանի արտգործնախարար Վան Յիի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ Վիեննայում իրանական միջուկային գործարքի շուրջ համաձայնության հասնելու համար անհրաժեշտ է, որ ԱՄՆ-ը իրատեսական մոտեցում ցուցաբերի Թեհրանի առաջարկներին:
Նախօրեին Վիեննայում մեկնարկել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի բանակցությունների հերթական հանդիպումը: Հանդիպման ավարտին Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի հայտարարության մեջ նշվում է, որ այն չի համարվում Վիեննայի բանակցությունների հերթական փուլը, այլ պարզապես տեխնիկական բնույթի քննարկում է:
«Այժմ Իրանը պետք է որոշում կայացնի գործարքի վերաբերյալ, քանի դեռ դա հնարավոր է։ Մենք կոչ ենք անում Իրանին՝ չառաջադրել անիրատեսական պահանջներ, որոնք դուրս են գալիս միջուկային գործարքի շրջանակներից»,- նշված է եվրոպական երկրների հայտարարության մեջ: