ԱՄՆ կոնգրեսական Լորի Թրեհենը դատապարտել է Արցախի դեմ Ադրբեջանի բռնությունը:
«Ես լսել եմ Մասաչուսեթսի բազմաթիվ ամերիկահայերի արդար բողոքն Ադրբեջանի վերջին բռնությունների առնչությամբ, որը հանգեցրել է մարդկային կյանքերի ողբերգական ու անտեղի կորստի: ԱՄՆ-ը և մեր դաշնակիցները պետք է դատապարտեն այդ բռնությունը և դիվանագիտական միջոցներով կանխեն հետագա էսկալացիան»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Թրեհենը։