Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչին և չճանաչված Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտիին օգոստոսի 18-ին հրավիրել է Բրյուսել՝ Կոսովոյի իրավիճակի կարգավորման շուրջ բանակցություններ անցկացնելու համար:
Ավելի վաղ Վուչիչն ու Կուրտին Բորելից Բրյուսել այցելելու հրավեր են ստացել՝ բոլոր բաց հարցերի շուրջ երկխոսությունը շարունակելու համար:
Բորելը կարծիք է հայտնել, որ Բելգրադի ու Պրիշտինայի միջև լարվածությունը քաղաքական առաջնորդների՝ բանակցությունների սեղանի շուրջ նստելու ցանկության բացակայության ուղղակի հետևանք է: