Եվրոպայում երաշտի վտանգի «կարմիր» մակարդակ է հայտարարվել՝ հայտնում է Euronews-ը:
Ֆրանսիայի կառավարությունը հակաճգնաժամային շտաբ է կազմավորել՝ երաշտի հետևանքների դեմ պայքարի համար։ Հուլիսը վերջին վեց տասնամյակների ամենաչոր ամիսն է եղել. տեղումները յոթ անգամ ավելի քիչ են եղել, քան անհրաժեշտ է: Ավելի քան հարյուր համայնք խմելու ջրի հասանելիության լուրջ խնդիրներ ունի:
Իտալիայի 16 քաղաքում, ներառյալ՝ Հռոմը, Միլանը, Ֆլորենցիան, վտանգի ամենաբարձր՝ «կարմիր» մակարդակ է սահմանվել: Օդի ջերմաստիճանը 40 °C-ից բարձր է: Նիդերլանդների իշխանությունները քաղաքացիներին կոչ են անում առավելագույնս խնայել ջուրը: Նվազում է խոշոր գետերի մակարդակը: