Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի Հայաստանի հետ հրադադարի մասին համաձայնագրի հերթական խախտման համար։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ջեն Շակովսկին:
«Պետքարտուղարությանը կոչ եմ անում օգտագործել դիվանագիտական բոլոր գործիքները՝ Արցախի վրա հարձակումների համար Ալիևի վարչակարգին պատասխանատվության ենթարկելու և ապագա վայրագությունները կանխելու համար»,- գրել է կոնգրեսականը։