Մի խումբ արցախցիներ այսօր Երևանում բողոքի ակցիա են իրականացրել Ռուսաստանի դեսպանատան առջև՝ հորդորելով կատարել իրենց ստանձնած խաղաղապահ առաքելությունը:
Ցուցարարներն ապա շարժվել են դեպի Ֆրանսիայի դեսպանատուն և նամակ փոխանցել, որում նշվում է, որ հայությունն Արցախում ցեղասպանության վտանգի առջև է կանգնած:
Նրանք հորդորել են Ֆրանսիային՝ որպես համանախագահող երկրի, խաղաղապահ ուժեր մտցնել Արցախ՝ Բերձորի ճանապարհի անվտանգությունն ապահովելու համար:
Լևոն Հայրյան («Հանուն Հադրութի» ՀԿ ղեկավար) - Մենք պահանջում ենք, որ Ռուսաստանը կատարի իր պարտականությունները: Եթե չի կարող անել, այո՛, թող հանի: