Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Մևլութ Չավուշօղլուն և Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել:
Թուրքիայի ԱԳ նախարարը մտահոգություն է հայտնել Միացյալ Թագավորությունում Ադրբեջանի դեսպանատան վրա ծայրահեղական կրոնական խմբերի հարձակման կապակցությամբ:
Չավուշօղլուն խստորեն դատապարտել է այդ հարձակումը և նշել, որ Թուրքիան միշտ պատրաստ է աջակցել Ադրբեջանին։