ՌԴ և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Էրդողանը Սոչիում հանդիպում են անցկացրել: Չնայած ընթացիկ տարածաշրջանային ու գլոբալ մարտահրավերներին` առաջնորդները հաստատել են ռուս-թուրքական հարաբերությունների հետագա զարգացման ընդհանուր կամքը` հիմնված հարգանքի, փոխադարձ հետաքրքրությունների վրա և իրենց միջազգային պարտավորություններին համապատասխան, նշված է Կրեմլի հաղորդագրության մեջ:
Այդ շրջանակում երկու երկրների ղեկավարները ռուս-թուրքական հարաբերությունների երկկողմ օրակարգի հարցերով լայն խորհրդակցություններ են անցկացրել և պայմանավորվել հետևյալի մասին. հավասարակշռության հիմքով մեծացնել երկկողմ առևտրի ծավալը և հասնել դրված նպատակներին, տնտեսության և էկոնոմիկայի ոլորտներում ընդառաջ գնալ հակառակ կողմի սպասումներին, կոնկրետ քայլեր ձեռնարկել` նպատակ ունենալով ընդլայնել համագործակցությունը երկկողմ օրակարգում տևական ժամանակ մնացող հարցերում, այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տրանսպորտը, առևտուրը, գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը, ֆինանսները, տուրիզմն ու շինարարությունը:
Տարածաշրջանային խնդիրներին անդրադառնալով` առաջնորդներն ընդգծել են ՌԴ ու Թուրքիայի միջև բաց և վստահելի, անկեղծ հարաբերությունների նշանակությունը` միջազգային և տարածաշրջանային կայունության հասնելու համար: