Օգոստոսի 4-ի լույս 5-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է եղել։ Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ լարվածությունը, ընդհանուր առմամբ, պահպանվում է։
Որոշ ուղղություններում ադրբեջանական ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով հրաձգային զինատեսակներ: Հայկական կողմից կորուստներ չկան։
Նախորդ օրերին վիրավորում ստացած զինծառայողներից մի քանիսը դուրս են գրվել բժշկական հաստատություններից։ Վիրավոր զինծառայողներից 3-ի վիճակը շարունակում է մնալ ծանր, ևս մեկինը՝ ծայրահեղ ծանր՝ դրական որոշակի դինամիկայով։
Ռուսական խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ՝ իրադրության հետագա կայունացմանն ուղղված աշխատանքները շարունակվում են։