Ադրբեջանի մահաբեր հարձակումները Լեռնային Ղարաբաղում ոչ միայն հրադադարի ռեժիմի խախտում են, այլև ագրեսիայի նրա վերջին դրսևորումների անընդունելի շարունակություն։ Այդ մասին ասված է ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի Twitter-յան գրառման մեջ:
«Ադրբեջանական ուժերը պետք է հեռանան տարածաշրջանից և դադարեցնեն ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ»,- նշված է սենատոր Բոբ Մենենդեսի ղեկավարած հանձնաժողովի գրառման մեջ: