Ադրբեջանական զինված ուժերը Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը վերջին 24 ժամում խախտել են 4 անգամ: Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից:
«Նախորդ օրվա ընթացքում ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտում արձանագրվել է Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից հրադադարի խախտման չորս դեպք»,- հայտնում է ՌԴ ՊՆ-ն` հավելելով, որ այդ չորս միջադեպերի հետևանքով ԼՂ 2 զինվորական է զոհվել, ևս 14-ը վիրավորում են ստացել:
«Ռուս խաղաղապահները` Երևանի ու Բաքվի ներկայացուցիչների հետ համատեղ, կարգավորել են իրավիճակը` թույլ չտալով շփման գծի խախտում»,- հաղորդում է ՌԴ ՊՆ-ն: