Արցախում Ադրբեջանի սադրիչ գործողություններին է անդրադարձել եվրապատգամավոր Լուկաս Ֆուրլասը: Նա ԵՄ-ին հորդորել է անհապաղ արձագանքել Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված հարձակումներին։
«Ադրբեջանը սադրիչ կերպով կրկին հարձակում է գործում Լեռնային Ղարաբաղի դեմ՝ նոր զոհերի պատճառ դառնալով։ Եվրամիությունը պետք է անհապաղ արձագանքի։ Մենակ չթողնենք հայերին, ովքեր այս պահին ունեն մեր կարիքը»,- նշել է Ֆուրլասը: