Եվրամիությունը մտադիր է մինչև սեպտեմբեր Ուկրաինային 8 մլրդ եվրոյի չափով ֆինանսական օգնության նոր փաթեթ կազմել: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Գերմանիայի կառավարությունում իր աղբյուրը:
Նշվում է, որ փաթեթի մի մասը բաղկացած կլինի դրամաշնորհներից, մյուս մասը՝ վարկերից։
Ավելի վաղ Եվրահանձնաժողովը տեղեկացրել էր, որ Ուկրաինային 1 մլրդ դոլարի միկրոֆինանսական վարկային օգնությունն արդեն փոխանցվել է Կիևին: