Այսօր Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը ՊԲ ավագ գնդերեց Տեր Վարդան քահանա Ներսիսյանի, առողջապահության ոլորտի հոգևոր պատասխանատու Տեր Անդրեաս քահանա Թավադյանի հետ այցելել է Ստեփանակերտի կենտրոնական հոսպիտալ:
⠀
Սրբազան Հայրը հոսպիտալի պետ, փոխգնդապետ Հ. Գրիգորյանի ուղեկցությամբ այցելել է բուժում ստացող վիրավոր զինծառայողներին:
Տեր Վրթանեսն աղոթել է զինծառայողների առողջության համար, մաղթել շուտափույթ ապաքինում, նաև շնորհակալություն հայտնել բուժաշխատողներին՝ նվիրյալ ծառայության համար:
Սրբազան Հայրը վիրավոր զինծառայողներին փոխանցել է նաև Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությունն ու բարեմաղթանքները: