Կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ Հայաստանը նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնել է պարտավորություններ և կատարել դրանք: Նույնը, Փաշինյանի խոսքով, պետք է անի Ադրբեջանը:
«Ադրբեջանը պիտի կատարի իր 3 պարտավորությունները՝ ընդունի Ադրբեջանի նախագահի ստորագրությամբ արձանագրված ԼՂ միավորի գոյությունը, պիտի հարգի ԼՂ-ում շփման գծի առկայությունը և պիտի հարգի Լաչինի միջանցքի գոյությունը, որը Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի կապն ապահովող կարևորագույն ինստիտուտն է:
Եթե ոչ, ուրեմն մենք պետք է մեր օրակարգում ներառենք սեփական ստորագրությամբ ստանձնած պարտավորությունները հարգելուն ուղղված միջազգային մեխանիզմների գործարկումը, որպեսզի միջազգային մեխանզիմների գործարկմամբ Ադրբեջանը հարգի իր ստորագրությամբ ստանձնած պարտավորությունները»,- ասաց Փաշինյանը: