ԱՄՆ Կոնգրեսի Սենատը բանաձև է ընդունել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության մասին արձանագրությունների վավերացման մասին։ Փաստաթղթին կողմ է արտահայտվել 95 սենատոր, 1-ը՝ դեմ, 1-ը՝ ձեռնպահ:
Ամերիկյան օրենսդրության համաձայն՝ արձանագրությունների վերջնական վավերացման համար դրանք պետք է ստորագրի նախագահ Ջո Բայդենը:
Սպիտակ տան ղեկավարը ողջունել է Սենատի կողմից ՆԱՏՕ-ի ընդլայնման մասին բանաձևի ընդունումը և խոստացել է ստորագրել Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ դաշինքին անդամակցելու համար համապատասխան փաստաթղթերը: