Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է և ուշադրությամբ հետևում է Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող ինտենսիվ, զոհերի և մարդկային կորուստների մասին հաղորդումներով ուղեկցված ռազմական գործողություններին: Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ:
«Կոչ ենք անում անհապաղ միջոցներ ձեռնարկել լարվածության նվազեցման և իրավիճակի հետագա սրումից խուսափելու համար։ Լարվածության վերջին աճն ընդգծում է ԼՂ հակամարտության հետ կապված կամ դրանից բխող մնացած հարցերի բանակցային, համընդգրկուն և կայուն կարգավորման անհրաժեշտությունը»,- ասված է հայտարարության մեջ: