ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հանդես է եկել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման կապակցությամբ հայտարարությամբ:
«ՀԱՊԿ քարտուղարությունում անհանգստացած են Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած զինված բախումների և մարդկային կորուստների մասին տեղեկատվությամբ»,- նշված է հայտարարության մեջ:
Զասը խորին ցավակցություն է հայտնել զոհված զինծառայողների հարազատներին և մերձավորներին:
«Հակամարտության կողմերին կոչ ենք անում զերծ մնալ ուժի կիրառումից և առկա տարաձայնությունները հաղթահարելու համար օգտագործել բացառապես դիվանագիտական մեթոդներ»,- ընդգծել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: