Ռուսաստանը կձեռնարկի բոլոր միջոցները՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հետագա սրացումը կանխելու համար՝ վստահեցրել է Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Անդրեյ Վոլկովը Լեռնային Ղարաբաղի հասարակական և ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:
Խաղաղապահ զորակազմի տելեգրամյան ալիքը հայտնում է, որ հանդիպմանը գեներալ-մայոր Վոլկովը պարզաբանել է խաղաղապահ զորախմբի դիրքորոշումը՝ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, տեղեկացրել կատարված աշխատանքների մասին: