Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի ուղեկցությամբ ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն ծանոթացել է ժամանակակից արվեստի թանգարանի 50 և Հենրիկ Իգիթյանի 90-ամյակներին նվիրված ցուցահանդեսին ներկայացված գործերին:
Թանգարանի փոխտնօրեն Զառա Այրումյանը նշել է, որ մշակութային այս նախագծի շրջանակում չցուցադրվող ֆոնդերում տասնամյակներ շարունակ պահվող ավելի քան 300 բացառիկ գործ է ներկայացված, այդ թվում՝ Ժանսեմի, Գառզուի, Մինաս Ավետիսյանի, Աշոտ Հովհաննիսյանի, Վրույր Գալստյանի, Ռուդոլֆ Խաչատրյանի, Էլիբեկյանների:
Հունիսի 16-ին բացված ցուցահանդեսը մեկ ամսվա ընթացքում շուրջ 2000 այցելու է ունեցել: Ցուցադրությունը կգործի մինչև օգոստոսի 12-ը ներառյալ:
Նախագիծն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի, ինչպես նաև Հայաստանի ազգային հերոս Էդուարդո Էռնեկյանի աջակցությամբ: