ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ավարտել է այցը Թայվան և ուղևորվել Կորեայի Հանրապետության մայրաքաղաք Սեուլ։
Փելոսին Թայպեյ էր ժամանել երեքշաբթի երեկոյան։ Այնտեղ նա հանդիպում է ունեցել Թայվանի վարչակազմի ղեկավար Ցայ Ինվենի հետ, այցելել է տարածաշրջանի օրենսդիր ժողով:
«Մեր պատվիրակությունը ժամանել է Թայվան՝ ցույց տալու, որ ԱՄՆ-ն չի հրաժարվի Թայվանի նկատմամբ իր հանձնառությունից։ Մենք հպարտ ենք մեր բարեկամությամբ։ Թայվանի հետ Վաշինգտոնի համերաշխությունը վճռորոշ նշանակություն ունի»,- հայտարարել է կոնգրեսականը։
Փելոսին ԱՄՆ ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, որը վերջին 25 տարիների ընթացքում այցելել է Թայվան։