Ուկրաինան հետ է կանչում իր զորակազմը Կոսովոյում ՆԱՏՕ-ի հովանու ներքո գտնվող միջազգային անվտանգության ուժերից: Այդ մասին հայտնել են Ուկրաինայի զինված ուժերի միացյալ ուժերի հրամանատարությունից։
Նշվում է, որ Կոսովոյում Ուկրաինայի զինված ուժերի ազգային զորակազմը կազմված է 40 զինծառայողից։
«Ազգային զորակազմի վերադարձը նշանակում է, որ Ուկրաինան ժամանակավորապես դադարեցնում է մասնակցությունը Կոսովոյում և Մետոխիայում ՆԱՏՕ-ի հովանու ներքո գործող միջազգային առաքելությանը»,- հայտնել են հրամանատարությունից։