Շվեդիան մտադիր չէ իր տարածքում միջուկային զենք տեղակայել։ Այդ մասին հայտարարել է Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեն՝ անդրադառնալով Թագավորության տարածքում ՆԱՏՕ-ի ռազմակայանների տեղակայման հնարավորությանը։
Լինդեն հիշեցրել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքին Շվեդիայի անդամակցության հայտը դեռ չի վավերացվել։
«Մենք ՆԱՏՕ-ի անդամ չենք, քանի դեռ որոշումը չի վավերացվել։ Շվեդիան մտադիր է լիարժեք մասնակցություն ունենալ ՆԱՏՕ-ի բոլոր կառույցներում»,- հավելել է դիվանագետը։