Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունից տեղեկացնում են՝ Շուշի-Բերձոր-Գորիս միջպետական մայրուղին երկկողմանի բաց է:
Արցախը Հայաստանին կապող ճանապարհի «Բերձորի հումանիտար միջանցքում» դեպքեր ու պատահարներ չեն արձանագրվել:
Ազատ ու անվտանգ երթևեկն ապահովվում է ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից: