Շանհայի համագործակցության կազմակերպությունը վճռականորեն դեմ է իր անդամ պետությունների ներքին գործերին արտաքին միջամտությանը: Այդ մասին հայտարարել է ՇՀԿ գլխավոր քարտուղար Չժան Մինը՝ մեկնաբանելով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը Թայվան։
«ՇՀԿ-ն հավատարիմ է «Մեկ Չինաստան» սկզբունքին և վճռականորեն դեմ է մասնակից երկրների ներքաղաքական գործերին արտաքին ուժերի ցանկացած միջամտության»,- ասված է գլխավոր քարտուղարի հաղորդագրության մեջ:
Պաշտոնյան ընդգծել է, որ «Մեկ Չինաստան» սկզբունքը միջազգային հանրության համընդհանուր համաձայնության արդյունք է։
ՇՀԿ-ն նաև աջակցություն է հայտնել այն միջոցներին, որ կազմակերպության անդամ երկրները ձեռնարկում են սեփական ինքնիշխանության պաշտպանության համար։