Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ չնայած տրանսպորտային ոլորտում առկա բազմաթիվ խնդիրներին, բարեփոխումները փուլ առ փուլ շարունակվում են:
«Քաղաքապետարանի կողմից հայտարարված մրցույթների արդյունքում՝ չինական Jhong Tong մակնիշի 150 հատ ավտոբուս և Yutong մակնիշի 15 հատ տրոլեյբուս մինչև տարեվերջ կներկրվեն մայրաքաղաք:
2023 թվականի ապրիլ-մայիս ամիսներին, այս տարի հայտարարված մրցույթի արդյունքներով, շահագործման կհանձնվեն Man մակնիշի 12 մետրանոց 87 ավտոբուսները»,- գրել է քաղաքապետը: