Աշխատանքային այցով Մոնրեալում գտնվող ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը հանդիպում է ունեցել Քվեբեկի հայ բժիշկների ասոցիացիայի անդամներ Ռիտա Կույումջյանի, Ժիրայր Կույումջյանի և Բելինդա Յակուբյան Կոստանյանի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Կանադայում ՀՀ դեսպանությունից:
Քննարկման հիմնական թեման հանդիսացել է հայ բժիշկների նախաձեռնած «Հետտրավմատիկ աճի» ծրագրի իրականացումը Արցախյան երկրորդ պատերազմին մասնակցած զինվորների, նրանց ընտանիքի անդամների և հասարակության ավելի լայն շերտերի շրջանում։
Քննարկվել են նաև մի շարք ոլորտներում կանադական փորձի ուսումնասիրության և կիրառման շուրջ համագործակցության հնարավորությունները։