Արցախի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում վարույթ է ընդունվել «Վալլեքս գարդեն հոթել» ՓԲ ընկերության կազմակերպատնօրինչական, վարչատնտեսական լիազորություններով օժտված անձի կողմից շահադիտական դրդումներից ելնելով 18.700.000 դրամ յուրացման եղանակով հափշտակելու, ինչպես նաև իր լիազորությունները ընկերության շահերին հակառակ՝ ուրիշ անձանց օգտին օգտագործելու նպատակով երկու առանձին հանցադրվագով՝ մի դեպքում 6.400.000 և 7.500.000 դրամ դուրս գրելու, մյուս դեպքում 8.800.000 դրամ մի շարք հաշվեհամարների փոխանցելու և «Վալլեքս գարդեն հոթել» ՓԲ ընկերությանը ծանր հետևանքներ պատճառելու դեպքերի առթիվ Արցախի քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Արցախի քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործը:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Արցախի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: