Ադրբեջանի կողմից ագրեսիայի վերջին դրսևորումների թիրախում ոչ միայն Լաչինն է, այլև ընդհանուր առմամբ ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության ամբողջ գոտին: «Լուրերի» հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը:
Արուսյակ Ջուլհակյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Էստեղ է, որ մենք պետք է հասկանանք, թե այս իրավիճակը ինչպես պետք է հանգուցալուծվի: Մենք աշխատում ենք իհարկե մեր ռուս գործընկերների հետ և ակնկալում ենք, որ ռուսական խաղաղապահ զորակազմը՝ իր մանդատի համաձայն, իր պատասխանատվության գոտում կապահովի խաղաղությունը և կայունությունը. այս պահին ինտենսիվ շփումների մեջ ենք: