Ստամբուլի համատեղ համակարգող կենտրոնի ներկայացուցիչները սկսել են զննել ուկրաինական հացահատիկով առաջին բեռնանավը, որը խարիսխ է գցել Բոսֆորի նեղուցի մոտ: Տեղեկությունը հաստատել են Թուրքիայի պաշտպանության նախարարությունից։
Նշվում է, որ եթե ուսումնասիրության ընթացքում խախտումներ չհայտնաբերվեն, բեռնանավին կթույլատրվի մտնել Բոսֆորի նեղուց և շարժվել դեպի Լիբանան:
Սիերա Լեոնեի դրոշի ներքո Razoni բեռնանավը, որը բեռնված է մոտ 27 հազար տոննա եգիպտացորենով, Օդեսայի նավահանգստից դուրս է եկել երկուշաբթի առավոտյան: Նավը Ստամբուլ է ժամանել երեքշաբթի երեկոյան։