Կամբոջայում ԱՍԵԱՆ-ի արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակներում կայացել է Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը:
ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, իրավիճակը Ուկրաինայում և ուկրաինական հացահատիկի արտահանման վերաբերյալ Ստամբուլի պայմանավորվածությունների կյանքի կոչումը:
Նախարարներն անդրադարձել են Սիրիայում իրավիճակի կարգավորման հարցին: