ԵԱՀԿ-ում Լեհաստանի նախագահությունը մտահոգություն է հայտնել Հարավային Կովկասում լարվածության կապակցությամբ:
«Խիստ մտահոգված ենք Հարավային Կովկասում զինված միջադեպերի և զոհերի մասին հաղորդագրություններով։ Հայաստանին և Ադրբեջանին կոչ ենք անում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները լարվածության թուլացման և երկխոսության վերսկսման համար: Հանձնառու ենք նպաստելու տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանն ուղղված բոլոր ջանքերին»,- նշված է ԵԱՀԿ-ում Լեհաստանի նախագահության Twitter-ի միկրոբլոգում։