ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ խոսել է Կոսովոյի իրադրության մասին և կոչ արել երկխոսություն վարել Եվրամիության միջնորդությամբ:
«Բոլոր կողմերը պետք է կառուցողական մասնակցեն ԵՄ-ի միջնորդությամբ երկխոսությանը և տարաձայնությունները լուծեն դիվանագիտական ճանապարհով»,- գրել է Ստոլտենբերգը Twitter-ի իր միկրոբլոգում։
Նա հիշեցրել է, որ Կոսովոյում ՆԱՏՕ-ի առաքելությունը «ՄԱԿ-ի իր մանդատի ներքո պատրաստ է միջամտելու, եթե տարածաշրջանում կայունությունը վտանգվի»: