Հայ-ադրբեջանական լարվածության մասին լուրերը մտահոգիչ է որակել Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսը:
«ՆԱՏՕ-ն լիովին աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին, որոնք կնպաստեն կայունությանը և բարգավաճմանը Հարավային Կովկասում, որը դաշինքի համար ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջան է»,- նախօրոին գրել է Կոլոմինան Թվիթերի իր միկրոբլոգում: