Հուլիսի 23-ին՝ ժամը 13։30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի սահմանային գոտում հայ դիրքապահները հայտնաբերել են Հայաստան-Ադրբեջան սահմանը հատած Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող, շարքային Կամիզ Մյուբարիզի Իբաևին։ Վերջինիս կողմից սահմանը հատելու պատճառների պարզաբանման արդյունքում պարզվել է, որ նա մոլորվել է։
ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը հայտնում է, որ այսօր Իբաևը Լեռնային Ղարաբաղում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարության միջոցով փոխանցվել է ադրբեջանական կողմին։