Ժամը 15:00-ի սահմաններում, շփման գծի հյուսիսարևմտյան հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները կիրառել են հարվածային անօդաչու թռչող սարքեր, ինչի հետևանքով մահացու վիրավորում է ստացել ՊԲ մեկ զինծառայող:
«Եվս 8 զինծառայող ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ: Հետագա զարգացումների վերաբերյալ կտեղեկացնենք հաջորդիվ»,- ասված է Արցախի ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: